E-mail или логин:

Пароль:




«ՍՓՅՈՒՌ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ 
"ՍՓՅՈՒՌ"-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

"Սփյուռ"-ի տեղեկատվական համակարագում տեղեկություններ զետեղելու համար տեղեկություններ զետեղելու համար Հայաստանում գործող կազմակերպությունները (բացառությամբ պետական կառույցների) պետք է գրանցվեն «Սփյուռ-ռեգիստրում»: Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել «ՍՓՅՈՒՌ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ եւ հրավիրել ընկերության ներկայացուցչին։ 


Մեր կոնտակտային տվյալներն են.
Հասցե՝ Հայաստան, 0033, Երեւան, Կիևյան 19, 6-րդ հարկ
Հեռախոսներ՝ (374-10)320072, (374-10)320224
 E-mail: office@spyur.am

ԳՐԱՆՑՈՒՄԸ «ՍՓՅՈՒՌ-ՌԵԳԻՍՏՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ

  •  ներկայացված լինել ամենապահանջված տեղեկատվական    համակարգում
  • հասանելի դառնալ Ձեր գործընկերներին եւ հաճախորդներին
  • ստեղծել նոր գործարար կապեր

 

«Սփյուռ-ռեգիստրում» գրանցված կազմակերպություններին մատուցվում են հետեւյալ ծառայությունները.

կազմակերպության տեղեկությունների մշակում.

  • տեղեկությունների խմբագրում
  • գործունեության դասակարգում.
      - ըստ առաջարկվող ապրանքների, ծառայությունների («Գործարար տեղեկատու» դասակարգիչ)
      - ըստ գործունեության տեսակի («Դեղին էջեր» դասակարգիչ)
  • տեղեկությունների ներկայացում (թարգմանում) 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

կազմակերպության տեղեկությունների տարածում.

  • անվճար հեռախոսային տեղեկատուի միջոցով՝ 519999
      - տեղեկությունները տրամադրվում են ոչ միայն կազմակերպության անվանումով, այլ նաեւ առաջարկվող ապրանքներով, ծառայություններով եւ այլ տվյալներով
      Ծառայությունը գործում է բազմուղի հեռախոսահամարով (10 հեռախոսագիծ)։
      Ըստ վիճակագրության, սպասարկվող զանգերի քանակն օրական կազմում է ավելի քան 5000 զանգ։
  • տեղեկագրքի միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր»
      - տեղեկությունները ներառվում են տեղեկագրքի 3 թողարկումներում (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով)
      Տեղեկագրքերը տարածվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, ընդ որում, գործարար շրջանակներում՝ անվճար։ Տեղեկագրքերի տարեկան տպաքանակը կազմում է 17500 օրինակ։
  • տեղեկատվական վեբ-կայքի միջոցով՝ www.spyur.am (եռալեզու)
      - պատրաստվում է կազմակերպության եռալեզու վեբ-էջ եւ տեղադրվում www.spyur.am վեբ-կայքում
      - ապահովվում է վեբ-էջից հղումը դեպի կազմակերպության վեբ-կայք
      - տրամադրվում է անհատական վեբ-հասցե (www.spyur.am/<անուն>.htm)
      Ըստ վիճակագրության, www.spyur.am-ում վեբ-էջերի դիտումների քանակն օրական կազմում է ավելի քան 18000 էջ։
  • CD-հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու եւ Դեղին էջեր» (եռալեզու)
      - տեղեկությունները ներառվում են CD-հրատարակման 3 թողարկումներում
      CD-հրատարակումը գործարար շրջանակներում տարածվում է անվճար։
      Տարեկան թողարկվում է 10000 օրինակ։ Բացի այդ, CD-հրատարակումը կարելի է բեռնել www.spyur.am վեբ-կայքից։
  • բջջային հրատարակման միջոցով՝ «Հայաստանի Դեղին էջեր» (եռալեզու)
      - տեղեկությունները ներառվում են բջջային հրատարակման 3 թողարկումներում
      Բջջային հրատարակումը տարածվում է անվճար։ Այն կարելի է բեռնել www.spyur.am/mobile հասցեից:
      Բջջային հրատարակումը տարածվում է նաեւ CD-հրատարակման կազմում (տարեկան 10000 օրինակ)։
  • "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի տեղեկատվական միջոցներով
      - համառոտ տեղեկությունները ներառվում են "Kompass"-ի վեբ-կայքում (www.kompass.com) եւ CD-հրատարակումներում
      "Kompass"-ի տեղեկատվական շտեմարանում ներկայացված է մոտ 2.5 մլն կազմակերպություն աշխարհի 66 երկրից։
      «ՍՓՅՈՒՌԸ» հանդիսանում է "Kompass"-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։
  • միջազգային գործարար տեղեկատվական վեբ-կայքերի միջոցով
      - «Հայաստան» բաժինը ավելի քան 80 առաջատար տեղեկատվական վեբ-կայքերում ներկայացնում է «ՍՓՅՈՒՌԸ»
      Դրանց թվում են www.europages.com, www.planetbiz.com, www.superpages.com եւ այլ ճանաչված վեբ-կայքեր։

հարակից ծառայություններ.

  • կազմակերպության տեղեկությունների ճշտում (թարմացում) 6 ամիսը մեկ
  • տեղեկագրքի թողարկումների մեկական օրինակի անվճար առաքում
  • CD-հրատարակման թողարկումների (ներառյալ բջջային հրատարակումը) մեկական օրինակի անվճար առաքում
  • "Kompass" գործարար տեղեկատվական համակարգից օգտվելիս՝ զեղչային արտոնություններ
  • հեռախոսային տեղեկատուի եւ վեբ-կայքի միջոցով կազմակերպության մասին հարցումների վիճակագրության տրամադրում
  • կազմակերպության վեբ-էջից իրեն ուղարկված էլ. նամակների վիճակագրության տրամադրում 

Help

Information about products and services of this organization is placed on this page.